ԱՄՆ կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալլոունը եւ Ջո Քնոլենբերգը դիմել են նախագահ Ջորջ Բուշին` կոչ անելով ներկայացնել օրենսդիրներին Ադրբեջանին վարչակազմի կողմից տրամադրվող, ռազմական օգնության մանրամասն ծրագիրը: Նշելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռության պահպանմանը ուղղված քաղաքականության կարեւորությունը` կոնգրեսականները անհանգստություն են հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիեւի, Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ ծավալելու հնարավորության մասին արված, հայտարարությունների կապակցությամբ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: