Ռուսաստանի պատանիների հավաքականը, որը Հայաստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը բռնցքամարտիկների էր հայտագրել բոլոր 13 քաշային կարգերում, հասավ քառորդ եզրափակիչ միակ կորստով` եզրափակչի 1/8 մենամարտում Տիգրան Ուզլյանը (52կգ ք/կ) դուրս մնաց մրցաշարից, զիջելով ղազախ Յերբոլաթ Սեյդալլիեւին: Մյուս 12-ը վստահ հանդես եկան` հաղթելով իրենց մրցակիցներին:
Հայաստանի եւ Ղազախստանի պատանիների հավաքականներն երկրորդն են քառորդ եզրափակչին մասնակոցղ մարզիկների քանակով, որոնք եւս 13-ական մարզիկ էին հայտագրել: Այդ հավաքականներից քառորդ եզրափակիչ են հասել 8-ական բռնցքամարտիկներ:
Հաջող հանդես եկան նաեւ Կուբայի ու Ուկրաինայի հավաքականներն, որոնք քառորդ եզրափակիչ հասան յոթ մարզիկներով: Լիտվայից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից ու Թուրքիայից մեկ քառորդ եզրափակչում ռինգ դուրս կգան 6-ական բռնցքամարտիկներ:
Քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաեւ Բելառուսի ներկայացուցիչները (6-ը13-ից), Բուլղարիայի (6-ից 1), Ավստրալիայի (4-ից մեկը), Թայվանի (2-ից 1), Չինաստանի (4-ից 2), Կիպրոսի (2-ից 1), Էկվադորի (4-ից 2), Ֆինլանդիայի (2-ից մեկը), Գերմանիայի (5-c 3), Վրաստանի (9-ից 3), Հունգարիայի (13-ից 3), Իռլանդիայի (6-ից 3), Իսրայելի (8-ից 3), Կորեայի (7-ից 1), Մոլդովայի (6-ից 2), Լեհաստանի (8-ից 1), Ռումինիայի (8-ից 1), Ուզբեկստանի (8-ից 5) եւ Չերնոգորիայի (1) ներկայացուցիչները:
Քառորդ եզրափակչի մարտերը տեղի կունենան մայիսի 27-ին, իսկ հաջորդ օրը` մայիսի 28-ին մրցաշարի մասնակիցների համար հանգստյան օր է:
Մայիսի 29-ին տեղի կունենան կիսաեզրափակիչ մենամարտերը, իսկ եզրափակիչն ու փակման արարողությունը տեղի կունենան մայիսի 30-ին: