Մարտի 29–ին դիտվում է 2025 թվականի Արեգակի առաջին մասնակի խավարումը, որը սկսվել է Երևանի ժամանակով 12:52-ին՝ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում։
Հետագա ժամերին մասնակի խավարումը կտարածվի հյուսիսային ու արևելյան ուղղություններով՝ աստիճանաբար ընդգրկելով ավելի լայն տեսադաշտ ու դառնալով տեսանելի գրեթե ամբողջ աշխարհում։
Այն տեսանելի է Եվրոպայի, արևմտյան Աֆրիկայի և հյուսիսային Ասիայի երկրներում, ինչպես նաև ԱՄՆ և Կանադայի որոշ հատվածներում, գրում է Euronews-ը։
Արեգակի մասնակի խավարման ժամանակ Լուսնի ստվերը միայն մասամբ է ծածկում Արեգակը, որի պատճառով այն կիսալուսնի տեսք է ստանում։
«Դա նման կլինի սովորական ամպամած օրվա»,–ասել է Խուան Կարլոս–Մաթեոսը Եվրոպական հարավային աստղադիտարանից։