AM
2 April 2025 - 07:00 AMT

Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցին նվիրված քննարկում կանցկացվի

Եվրախորհրդարանի Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված քննարկում տեղի կունենա։

Քննարկումը կանցկացվի ապրիլի 3-ի նիստի ընթացքում, հայտնում է Արմենպրեսը։

Եվրոպական հանձնաժողովի անունից հայտարարությամբ հանդես կգա հանձնակատար Օլիվեր Վարհելին։