AM
14 April 2025 - 08:45 AMT

ԶԼՄ․ Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելիս թուրք երիտասարդ է անհետացել

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիա-Հայաստան սահմանին ՝ Իգդիրում, ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս ընկերներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրը, անհետացել է:

Ընկերների հաղորդումից հետո դեպքի վայր են մեկնել թուրքական ժանդարմերիայի ու «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) ստորաբաժանումները, գրում է Ermenihaber-ը։

Մեկնարկել են երիտասարդի որոնողական աշխատանքները։ Կասկածներ կան, որ սահմանն անցնելիս նա ընկել է Արաքս գետը։