AM
14 April 2025 - 14:51 AMT

ՖԻԴԵ-ն ավագ մարզչի կոչում է շնորհել Անդրանիկ Մատիկոզյանին

Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանն արժանացել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչման: Այդ մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«ՖԻԴԵ-ն միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանին շնորհել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում»,- նշված է հաղորդագրությունում։