Վաղը պաշտոնական այցով Երեւան կժամանի Չինաստանի ժողովրդական Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը, որը գլխավորում է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թիմուր Դավամատը: Պատվիրակության անդամները կհանդիպեն նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի, հայ-չինական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավարության հետ: Նախատեսված է նաեւ չինացի խորհրդարանականների հանդիպումը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Հյուրերը ծաղկեպսակ կդնեն Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին եւ կայցելեն ցեղասպանության թանգարան: Հունիսի 11-ին պատվիրակությունը կմեկնի Թբիլիսի:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: