Հայ բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր տիտղոսի հերթական` թվով տասներորդ պաշտպանությունը կանցկացնի հունիսի 27-ին Բեռլինի «Max Schmeling Halle»-ում գերմանացի բռնցքամարտիկ Մահիր Օրալի հետ մենամարտում: Կամավոր պաշտպանության անցկացման վերջնաժամկետը այս տարվա սեպտեմբեր ամիսն է: Այդ մասին ասվում է Fightnews.com կայքում:
Ի սկզբանե Աբրահամը մտադիր էր հանդիպել պարտադիր հավակնորդ Ջովաննի Լորենցոյի հետ, բայց քանի որ կողմերի միջեւ մինչ օրս համաձայնություն ձեռք չի բերվել, Պանամայում կայացած կոնվենցիային IBF-ը Աբրահամին թույլ տվեց կամավոր պաշտպանություն անցկացնել: