AM
24 April 2025 - 10:23 AMT

Մակրոնի՝ հայատառ գրառումը․ Շարունակենք գործել հանուն Արդարության

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը և ոգեկոչել զոհերի հիշատակը՝ X–ի միկրոբլոգում ֆրանսերեն և հայերեն հրապարակումներով։

«110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։

Շարունակենք գործել՝ Մարդկության անունից, հանուն Ճշմարտության և Արդարության»,- ասվում է գրառման մեջ։