AM
24 April 2025 - 13:32 AMT

Իտալիայի փոխվարչապետը՝ ցեղասպանության մասին․ Զոհեր, որոնք պահանջում էին արդարություն և ճշմարտություն

Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարելՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ, հայտնում է 1lurer.am-ը։

«Հարյուր տասը տարի առաջ՝ Հայոց ցեղասպանություն. վերք պատմության մեջ, ողբերգություն, որն արժեցել է մեկուկես միլիոն կանանց ու տղամարդկանց կյանքեր։

Զոհեր, որոնք պահանջում էին արդարություն և ճշմարտություն։

Հիշողություն, որը չի կարող և չպետք է լինի մոռացված կամ անտեսված, այլ` հիշված և փոխանցված մեր երեխաներին»,- գրել է Մատտեո Սալվինին: