Ամերիկյան Կոնգրեսի անդամ Ադամ Սմիթը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ոգեկոչում են բռնի հարձակումների ժամանակ կորսված 1.5 միլիոն զոհերի հիշատակը:
«Այսօր Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, երբ ոգեկոչում ենք բռնի հարձակումների ժամանակ կորսված 1.5 միլիոն զոհերի հիշատակը: Մեր շրջանը տուն է ուժեղ ամերիկահայ համայնքի համար, և այս օրը նրանք մեր մտքերում են, ինչպես բոլոր հայերը»,- ասվում է գրառման մեջ։






