AM
26 Ապրիլ 2025 - 07:49 AMT

Քարդաշյանը Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ հրապարակում է արել

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի «սթորի» բաժնում հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։

Նա կիսվել է լուսանկարով, որի վրա նշված է եղել՝ «1915-2025» մակագրությունը։

Նա նաև լուսանկար է հրապարակել Քարդաշյանների հայաստանյան այցից։