AM
29 Մայիս 2025 - 14:17 AMT

300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու և նորոգելու ծրագրին լրացուցիչ 9․6 մլրդ գումար կհատկացվի

Կառավարությունը որոշմամբ կապահովվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի պատշաճ իրականացումը՝ հատկացնելով լրացուցիչ 9 միլիարդ 6 միլիոն դրամ։

Գումարը կբաշխվի հետևյալ կերպ. մանկապարտեզների հիմնանորոգման համար կհատկացվի 0.8 միլիարդ դրամ, դպրոցների կառուցմանն ուղղվելու է 0.5 միլիարդ դրամ, դպրոցների նորոգման աշխատանքներին՝ 5.9 միլիարդ դրամ, իսկ դպրոցների ու մանկապարտեզների գույքով հագեցմանը՝ 2.4 միլիարդ դրամ։