AM
1 June 2009 - 11:48 AMT

«Ուլիսը» ջախջախեց «Գանձասարին» Հայաստանի առաջնության 10-րդ փուլում

Ավարտվեց Հայաստանի բարձրագույն լիգայի առաջնության 10-րդ փուլը: Երկրորդ խաղարկային օրը երեւանյան «Ուլիսը» խոշոր հաշվով` 5:0, իր դաշտում հաղթանակ տարավ «Գանձասարի» հանդեպ: Հաշիվը 4-րդ րոպեին բացեց Արդեմ Ադամյանը, 22-րդ րոպեին վրացի պաշտպան Գագա Տիբիլաշվիլին կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 2-րդ խաղակեսի սկզբում` 48-րդ րոպեին կիսապաշտպան Դավիթ Գրիգորյանը խոշորացրեց հաշիվը: Վերջին երկու գոլերը «Ուլիսը» հարվածեց հանդիպման ավարտին: Սկզբում 88-րդ րոպեին կապանցիների պաշտպան Դավիթ Կանիշվիլին ինքնագոլ հարվածեց, իսկ մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին երեւանցիների կիսապաշտպան Արա Հովհաննիսյանը վերջնականապես ջախջախեց հակառակորդին:

10-րդ փուլի մեկ այլ հանդիպմանը «Արարատն» իր տասներորդ պարտությունը կրեց` 0:1 հաշվով իր դաշտում զիջելով Աշտարակի «Միկային»: Միակ գոլի հեղինակ դարձավ Կոտ դ’Իվուարից մասնակցող հարձակվող Բոտի Դեմելը:

10-րդ փուլի առաջին երկու հանդիպումներին, որոնք մեկ օր առաջ էին կայացել, «Փյունիկը» 1:3 հաշվով հաղթեց «Կիլիկիային», իսկ «Բանանցը» 5:1 հաշվով իր դաշտում ջախջախեց Գյումրու «Շիրակին»:

Մրցաշարայաին դրությունը 10 փուլերից հետո`

1.Փյունիկ – 28
2.Միկա – 23
3.Բանանց – 21
4.Ուլիս – 19
5.Շիրակ – 10
6.Կիլիկիա – 9
7.Գանձասար – 7
8.Արարատ – 0