AM
3 June 2002 - 17:49 AMT

ԻՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Շաբաթ օրը ղարաբաղյան «Սասուն» ձեռնարկությունում կայացել է պոլիէթիլենային խողովակների նոր արտադրամասի բացման արարողությունը: Այդ խողովակները օգտագործվում են գազատարների, ջրատարների եւ ոռոգման համակարգերի շինարարությունում: Արտադրության հիմնադրումը հնարավոր դարձավ ծագումով հայ իրանցի գործարարների ներդրումների շնորհիվ: Առայժմ ձեռնարկությունը կարտադրի մեկ տարում մինչեւ 250 տոննա խողովակ: Ապագայում նախատեսվում է բացել եւս երկու նման արտադրամաս: Նոր արտադրամասի բացման արարողությանը ներկա էր ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: