AM
27 Հունիս 2025 - 13:18 AMT

ՄՕԿ-ն Արթուր Դավթյանի մասին «Համառության պատմություն» վերնագրով տեսանյութ է հրապարակել

Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մասին «Համառության պատմություն» վերնագրով տեսանյութ է հրապարակել:

«Նա պատմություն է կերտել իր երկրի համար և ապացուցել, որ համբերությունը հաղթանակի բանալին է»,–ասվում է գրառման մեջ։

Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի անդամ Արթուր Դավթյանը, մասնակցելով 4 Օլիմպիական խաղերի, 2020–ին Տոկիոյում բրոնզ նվաճեց, իսկ 2024–ին դարձավ Փարիզի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր է։

«Կտեսնե՞նք քեզ Լոս Անջելես- 2028-ում, Արթուր»,- ասվում է գրառման մեջ։