AM
11 Հուլիս 2025 - 09:14 AMT

Կարապետյան․ Սփյուռքը վերադառնում է հայաստանյան իրականություն

Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ Սփյուռքը վերադառնում է հայաստանյան իրականություն։

Նա մեջբերել է ANCA-ի ղեկավարի խոսքերը 2 ամսով կալանավորված Սամվել Կարապետյանի մասին՝ «նրան հարվածում են ոչ թե մեղքերի, այլ` առաքինությունների համար»։

«Ամերիկայի hայկական ամենաազդեցիկ կառույցներից մեկը ANCA-ն է որի ուժերով է Հայաստանին աջակցման հարցերը առաջ քաշվում ԱՄՆ կառավարությունում: Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից նրանց տասնամյակների աշխատանքի արդյունք է: ANCA-ի ղեկավարը Արամ Համբարյանը երեկ անդրադարձել է Սամվել Կարապետյանի բանտարկմանը և հայտարարել է. «Մի մարդ, ով ոչ միայն Հայաստանի ամենաառատաձեռն բարերարներից է, այլ նաև՝ ամենամեծ գործատուներից ու հարկատուներից մեկը։ Նրան հարվածում են ոչ թե մեղքերի, այլ` առաքինությունների համար»։

Հայկական Սփյուռքը վերադառնում է Հայաստանյան իրականություն:»,- ընդգծել է Կարապետյանը։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` «ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի» մեղադրանքով։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց… թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։