Մարդու իրավունքների՝ Միացյալ Նահանգների կազմակերպության գերագույն հանձնակատարի գրասենյակը տեղյակ է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող լարվածությունից, սակայն չունի բավարար տվյալներ, որպեսզի կարողանա լիարժեք մեկնաբանել իրավիճակը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրոսսելի վրա:
«Մենք տեղյակ ենք այս իրադարձություններից, սակայն, քանի որ Հայաստանում չունենք ներկայացուցչություն, այս պահին չունենք բավարար ինֆորմացիա, որպեսզի կարողանանք մեկնաբանել դրանք», — ասել է նա, արձագանքելով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի եկեղեցու և Հայաստանի իշխանությունների հարաբերությունների սրումը:
Եկեղեցու և իշխանության միջը հարաբերությունները սրվել էին մայիսին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ում հրապարակեց եկեղեցու հասցեին վիրավորական մեկնաբանություններ՝ անպարկեշտ ձևակերպումներով:
Արդեն հուլիսին Փաշինյանը հայտնել էր, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «ազատագրումը»: Բացի այդ, նա նաև հայտարարել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեությունից զերծ մնալ։






