AM
16 Հուլիս 2025 - 08:39 AMT

«Նոան» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Նոան» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ:

Որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Նոան» ոչ ոքի է ավարտել հանդիպումը Չեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստ»-ի հետ` 2:2: «Նոայի» կազմում աչքի են ընկել Իմրան Ուլադ Օմարն ու Ալեն Գրգիչը, հայտնում է Արմենպրեսը։

«Բուդուչնոստի» կազմում աչքի են ընկել Իգոր Իվանովիչը և Պետար Գրբիչը։

Քանի որ ՉԼ որակավորման առաջին փուլում «Նոան» հաղթել էր նվազագույն հաշվով, թիմը դուրս եկավ երկրորդ փուլ, որտեղ նրա մրցակիցը հունգարական «Ֆերենցվարոշն» է: