AM
17 Հուլիս 2025 - 07:45 AMT

Հայ բռնցքամարտիկները 2 ոսկի, 5 արծաթ և 3 բրոնզ են նվաճել պատանիների ԵԱ–ում

Ոսկե մեդալներ են նվաճել Տիգրան Կիրակոսյանը (50 կգ) և Սուրեն Կատվալյանը (60 կգ), հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Արծաթե մեդալներ են նվաճել Սուրեն Բաբլումյանը (46 կգ), Վլադիմիր Մշեցյանը (52 կգ), Կարեն Զախարյանը (57 կգ), Էդգար Սուքիասյանը (75 կգ) և Միքայել Գյուլումյանը (80 կգ)։

Բրոնզե մեդալով են պարգևատրվել Հակոբ Շարբաթյանը (48 կգ), Հայկ Կարապետյանը (54 կգ) և Արսեն Կարապետյանը (66 կգ)։

4 արծաթ ու երկու բրոնզ էլ նվաճել են աղջիկները։

Մեր մարզիկներից պատվո հարթակի 2-րդ աստիճանին են կանգնել 46 կգ քաշային կարգում Սյուզաննա Իշխանյանը, 50 կգ–ում՝ Համեստ Աֆրիկյանը, 57 կգ՝ Անահիտ Հարությունյանը և 75 կգ–ում՝ Վիկտորիա Սահակյանը։ 48 կգ քաշային կարգում Նանա Բալասանյանն ու 52 կգ քաշային Լիաննա Ժամհարյանը նվաճել են բրոնզե մեդալ։