Ազատ ոճային ըմբիշներ Վազգեն Թևանյանն (65 կգ) ու Արման Անդրեասյանը (70 կգ) կմասնակցեն Բուդապեշտի վարկանիշային մրցաշարին։
Պոլյակ Իմրեի և Վարգա Յանոսի անվան վարկանիշային մրցաշարը կանցնի հուլիսի 17-20-ը։
Մրցումային օրակարգով՝ առաջինը գորգ դուրս կգան ազատ ոճի ըմբիշները, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հունահռոմեական ոճում Հայաստանը կներկայացնեն Կարեն Ասլանյանը (63 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ), որոնք ևս կմրցեն մրցաշարի ընթացքում։






