AM
18 Հուլիս 2025 - 06:25 AMT

ՏԿԵՆ-ը հաղորդում է ներկայացրել ՀԾԿՀ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ՀԷՑ-ի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ։ Այդ մասին հայտնել են նախարարության լրատվականից, տեղեկացնում է «Ազատությունը»։

Հանձնաժողովը պետք է որոշի վարույթ հարուցել և ուսումնասիրել հաղորդումը: Հանձնաժողովի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանն ասել է, որ դեռ որոշում չկա։

«Ազատության» տեղեկություններով՝ ՀԷՑ կառավարչի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Ռոմանոս Պետորսյանն է, որն ազատվել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից: Լիանա Ազիզյանն այս հարցին չի պատասխանել, ասել է՝ տեղեկություններ չունի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարել էր, որ այս փուլում պետք է վերցնեն ՀԷՑ-ի կառավարումը և կվերցնեն: ՀԷՑ-ը պետականացնելու գործընթացը վարչապետը սկսել է, երբ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանել է Փաշինյանի արշավից ու երկու ամսով կալանավորվել։