AM
18 Հուլիս 2025 - 10:46 AMT

Աբրահամյան․ Սփյուռքահայերին զրկել են քվեարկելու իրավունքից

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը մտահոգություն է հայտնել, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը զրկված են ընտրական իրավունքից։

Նա նշել է, որ Հայաստանի քաղաքացիները, ովքեր ապրում են արտերկրում, չեն կարող քվեարկել, եթե չգան Հայաստան, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք արդեն նույնիսկ քվեարկելու իրավունք չունենք։ Եթե ուզում ենք քվեարկել, պետք է գնանք Հայաստան՝ տոմս գնենք, գնանք Հայաստան ու քվեարկենք։ Սա արդեն Հայաստանի քաղաքացիների իրավունքների խախտում է», – ասել է Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունները Մոլդովայի օրինակը կիրառեն և սահմանափակեն արտերկրում ապրող հայերի մասնակցությունը ընտրություններին։

Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ քվեարկությունը կատարվում է միայն երկրի տարածքում բացված տեղամասերում։ Սա նշանակում է, որ արտերկրում ապրող հայերը փաստացի հնարավորություն չունեն մասնակցելու ընտրություններին։