Էդուարդ Սպերցյանը, որը հանդես է գալիս «Կրասնոդարի» կազմում և ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականը, արդեն համաձայնություն է տվել Իսպանիա տեղափոխվելու հարցում։
«Metaratings»-ի տեղեկացմամբ՝ իսպանական Լա Լիգան ներկայացնող «Ժիրոնան» դիտարկում է Սպերցյանի տրանսֆերը գնելու հնարավորությունը, գրում է Sovsport.ru-ն։
25-ամյա կիսապաշտպանի ներկայացուցիչներն արդեն հանդիպում են ունեցել իսպանական ակումբի ներկայացուցիչների հետ և քննարկել են հնարավոր տրանսֆերը։ Սպերցյանը պատրաստ է տեղափոխվել Իսպանիա։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 28 հանդիպման` դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։






