AM
19 Հուլիս 2025 - 06:11 AMT

ԵԱՏՄ երկրները նախատեսում են 2026-ից անցնել էլեկտրոնային առևտրի

Եվրասիական տնտեսական միության երկրները կարող են սկսել ապրանքների էլեկտրոնային առևտուրը 2026 թվականի սկզբից՝ ստորագրելով համապատասխան համաձայնագիր մինչև 2025 թվականի ավարտը։

Ինչպես հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, այդ փաստաթուղթը նպատակ ունի սահմանելու միության ներքին շուկայում ընդհանուր թափանցիկ կանոններ և արագացնելու նոր հաշվարկային համակարգի անցման գործընթացը։

Քննարկվել են առկա անհամաձայնությունները՝ կապված էլեկտրոնային առևտրի կարգավորման, սպառողների իրավունքների պաշտպանության, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կիրառման, ապրանքների շրջանառության պայմանների և միասնական կառույցի ձևավորման հարցերի հետ, հայտնում է «Վեստի Կավկազան»։

ԵԱՏՀ մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրեն Ասկատ Բեկովը, որը վարել է հանդիպումը, ընդգծել է, որ փաստաթղթով սահմանվելիք միասնական և հստակ կանոնները կապահովեն ապրանքների ազատ տեղաշարժը։ Այս ամենը՝ համակցված թվայնացման հետ, էական խթան կհանդիսանա միության անդամ երկրների տնտեսությունների զարգացման համար։

Ասկատ Բեկովը հավելել է, որ համաձայնագիրը արդեն մշակվել է, և այժմ որոշվում է դրա ստորագրման վերջնական օրը։