Եվրոպական միությունը ռուսաստանաբնակ ռեժիսոր Կարեն Շահնազարովին ներառել է նոր պատժամիջոցային ցուցակում՝ ըստ ԵՄ պաշտոնական հրապարակման։
Նրա հետ միասին ցուցակում ընդգրկվել են նաև Վերնադսկու անվան Ղրիմի դաշնային համալսարանի ռեկտոր Վլադիմիր Կուրյանովը, Ղրիմի Հանրապետության մշակույթի փոխնախարար Օլգա Բուրովան, ինչպես նաև Տարածքների զարգացման հիմնադրամի նախկին ղեկավար Իլշաթ Շագիախմետովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ընդհանուր առմամբ սահմանափակող միջոցների տակ է հայտնվել 14 մարդ, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի և Իրանի քաղաքացիներ ։






