AM
21 Հուլիս 2025 - 11:26 AMT

Արոնյան. Սա իմ կյանքի ամենամեծ հաղթանակներից մեկն է

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստերԼևոն Արոնյանը հայտարարել է, որ Ֆիշերի արագ շախմատի «Freestyle Chess Grand Slam Tour»-ում տարած հաղթանակը իր կարիերայի ամենանշանակալի նվաճումներից է։

«Սա իմ կյանքի ամենամեծ հաղթանակներից մեկն է, անկասկած ամենամեծը, եթե հաշվի առնենք մրցանակային ֆոնդը», – ասել է Լևոն Արոնյանը, հայտնում է Panorama.am-ը՝ freestyle-chess.com-ի վրա հղումով։

«Ես անչափ ուրախ եմ և շնորհակալ այս հնարավորության համար», – նշել է 42-ամյա հայ գրոսմայստերը։

Լևոն Արոնյանը հաղթող է ճանաչվել Ֆիշերի շախմատի՝ «Freestyle Chess Grand Slam Tour» մրցաշարի շրջանակում, որի մրցանակային ֆոնդը կազմել է 200 հազար դոլար։ Այս մրցաշարի ընթացքում նա տպավորիչ հաղթանակներ է արձանագրել այնպիսի ուժեղ մրցակիցների դեմ, ինչպիսիք են Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Արջուն Էրիգաիսին և Հանս Մոկե Նիմանը։

Հուլիսի 20-ին կայացած եզրափակչում Արոնյանը հաղթանակ է տարել Հանս Մոկե Նիմանի նկատմամբ, ով մրցաշարի ողջ ընթացքում աչքի է ընկել վստահ խաղով։

«Ես բավականին հանգիստ էի», – նշել է Արոնյանը՝ խոսելով 22-ամյա ամերիկացի շախմատիստի դեմ եզրափակչի մասին, ում մրցաշարի մեկնարկին կատակով անվանել էր «Պրոֆեսոր»։

«Գիտեք, դուք հասնում եք եզրափակիչ։ Դա այդքան էլ կարևոր չէ։ Մրցաշարը հաջող էր, այնպես որ ես բավականին հանգիստ էի և ուզում էի պարզապես խաղալ և զվարճանալ։ Վերջերս ստացած ոչ այնքան լավ արդյունքներից հետո ես որոշակի վերականգնման կարիք ունեի, ուստի ուզում էի ցույց տալ, որ կարող եմ պայքարել և լավ հանդես գալ», – ասել է Արոնյանը։

Արոնյանը իր կարիերայում հաղթել է ՖԻԴԵ-ի աշխարհի երկու գավաթ և երբևէ ունեցած վարկանիշով դառնալով պատմության մեջ չորրորդը։

Նրա հաջողության կարևոր գործոններից է նաև այն, որ մրցաշարի ժամանակ ընտանիքը նրա կողքին է եղել Լաս Վեգասում։

«Կինս, դուստրս և ամբողջ ընտանիքս ամեն օր այստեղ էին ինձ հետ, և հենց նրանց շնորհիվ եմ ես ուժ գտնում պայքարելու: Նրանք ինձ շատ են ուրախացնում, և ես երջանիկ եմ: Ես շատ շնորհակալ եմ, և ինձ համար մեծ պատիվ է նրանց կողքին լինելը, քանի որ նրանք լավ մարդիկ են», – ասել է Արոնյանը։

Արոնյանը իր կարիերայում հաղթել է ՖԻԴԵ-ի աշխարհի երկու գավաթ և երբևէ ունեցած վարկանիշով դառնալով պատմության մեջ չորրորդը։