Բուդապեշտում ընթացող Պոլյակ Իմրեի և Վարգա Յանոսի անվան վարկանիշային մրցաշարի ընթացքում Հայկ Խլոյանը 97 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր։
Խլոյանն առաջնության ընթացքում տարել է չորս հաղթանակ, որոնցից երկուսը՝ ժամանակից շուտ ավարտված գոտեմարտերում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակիչ փուլում Խլոյանը պայքարել է վրացի ըմբիշի դեմ և պարտվել 1:3 հաշվով՝ գրավելով պատվավոր երկրորդ հորիզոնականը։






