AM
22 Հուլիս 2025 - 15:00 AMT

Զատուլին․ Բաքուն ուզում է, ոլորելով ՀՀ ձեռքերը, հասնել ուզածին և հրաժարվել պայմանավորվածություններից

ՌԴ Պետդումայի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը, անդրադառնալով ՌԴ և Ադրբեջանի սրված հարաբերություններին, ասել է, թե ՌԴ-ն հասկացել է, որ Ադրբեջանն այն չէ, ինչ ներկայանում է։

«Այս էսկալացիան բազմաթիվ հետևանքներ կարող է ունենալ: Սակայն գլխավոր հետևանքն այն է, որ ՌԴ-ն գիտակցել է, ինչը շատ ավելի շուտ պետք է լիներ, որ Ադրբեջանն այն չէ, ինչ ներկայանում էր ՌԴ հետ հարաբերություններում: Մեզ ասում էին ռազմավարական գործընկերության, միության մասին և մենք դրական էինք վերաբերվում»,–ընդգծել է Զատուլինը, գրում է Lenta.ru-ն։

Ըստ նրա, Ադրբեջանն այլևս Ռուսաստանի լավագույն ընկերը ներկայանալու կարիքը չունի։

«Ադրբեջանը ձգտում է, ոլորելով Հայաստանի ձեռքերը, հասնել իր նպատակին՝ հրաժարվելով նախկին պայմանավորվածություններից, որոնք գրավոր են ամրագրված: Օրինակ՝ եթե բացվում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, դրա վերահսկողությունը ստանձնում են ռուս խաղաղապահներՆ: Նրանք այսօր մտածված սրում են հարաբերությունները, որպեսզի չհարցնեն Ռուսաստանին, օրինակ, ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է պլանավորում, հանձնեն այս ռազմավարական ճանապարհն ամերիկացիների վերահսկողությանը: Այս ծրագրերը ՀՀ վարչապետը չի թաքցնում», — ասել է նա.

Զատուլինը նաև նշել է, որ Ադրբեջանն իր ծրագրերն իրականացնում է Թուրքիայի աջակցությամբ։

«Միայն կարելի է քննարկել՝ ինչ չափով է սա ամբողջությամբ ադրբեջանական ծրագիր և որքանով արդեն թուրքական: Թուրքիան, առավել քան այն պետությունն է, որը մտադիր չէ լքել ՆԱՏՕ-ն: Եթե մենք այնքան զգուշանում ենք, որպեսզի ՆԱՏՕ-ն չմտնի Ուկրաինա, ապա ինչու մինչ օրս մենք այնքան պասիվ ենք եղել, երբ Թուրքիան հաստատվել է նախկին խորհրդային Կովկասում», — եզրափակել է պատգամավորը.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել, է, որ դիմելու է միջազգային ատյաններին՝ կապված AZAL ինքնաթիռի կործանման հետ: Բացի դրանից, Ալիևը առաջին անգամ բացահայտ է աջակցել Ուկրաինային՝ կոչ անելով Կիեւին «չհամաձայնվել օկուպացիայի հետ»: Ըստ Ադրբեջանի նախագահի, այս հայտարարությունը «համընկնում է ուկրաինական ժողովրդի ակնկալիքներին»: