AM
25 Հուլիս 2025 - 07:04 AMT

Հռոմի պապը նամակ է հղել Արամ Ա–ին՝ նշելով քրիստոնեական եղբայրությունը և հավատքի միությունը

Հռոմի պապ Լեոն XIV նամակ է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ին։ Նա կաթողիկոսության պատվիրակության մասնակցության համար՝ իր գահակալության առիթով մատուցված հանդիսավոր Սուրբ Պատարագին:

Նամակում Պապը գրել է. «Սա շոշափելի արտահայտություն է քրիստոնեական եղբայրության ու հավատքի միության», հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Հռոմի պապը նաև իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու համագործակցությունը Արամ Ա Վեհափառ Հայրապետի, ինչպես նաև այլ հոգևոր առաջնորդների հետ՝ ուղղված եկեղեցու միության և ժողովուրդների միջև համակեցության ու փոխգործակցության ամրապնդմանը՝ ժամանակակից աշխարհի բաժանումներով լի պայմաններում։

2025 թվականի մայիսի 8-ին ընտրվել է նոր Հռոմի պապը՝ ընտրելով Լեոն XIV պապական անունը՝ դառնալով Հյուսիսային Ամերիկայում ծնված առաջին պապը։