Իրանի դատական տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ հուլիսի 26–ի առավոտյան Զահեդան քաղաքում զինված անձինք հարձակվել են Սիստանի և Բելուջիստանի նահանգի դատական կենտրոնի վրա։
Հարձակման հետևանքով, ըստ իրանական լրատվամիջոցների, զոհվել է առնվազն 6 մարդ, ևս 22-ը վիրավորվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին SNN-ի վրա հղումով։
Անվտանգության ուժերը բախվել են հարձակվողներին և չեզոքացրել երեք ահաբեկչի։
Դեպքի վայր են շտապ մեկնել շտապօգնության և փրկարարական խմբեր՝ վիրավորներին օգնություն ցուցաբերելու և տարածքը պաշտպանելու նպատակով։
«Ջեյշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։
Ավելի վաղ Tasnim գործակալությունը հայտնել էր հինգ զոհի և տասներեք վիրավորի մասին։
Ավելի վաղ շաբաթ օրը IRIB գործակալությունը տեղեկացրել էր, որ անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել Սիստան և Բելուջիստան նահանգի Զահեդան քաղաքի դատական կառույցի վրա։






