AM
28 Հուլիս 2025 - 09:20 AMT

Գազայում սովից ավելի քան 130 մարդ է մահացել, այդ թվում՝ 87 երեխա

Գազայի հատվածի առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ սովի զոհ է դարձել 133 մարդ։ Զոհերի թվում կա 87 երեխա։

«Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամում արձանագրվել է սովից և սակավ սննդից մահվան վեց դեպք, որոնցից երկուսը՝ երեխաներ։ Արդյունքում սովի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 133-ի, այդ թվում՝ 87 երեխա»,–հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը, գրում է «Վեստնիկ Կավկազան»։

Հումանիտար ճգնաժամի ֆոնին պաղեստինյան անկլավում հուլիսի 27–ին ուժի մեջ է մտել կրակի դադարեցման ժամանակավոր ռեժիմը՝ հումանիտար օգնության մատակարարման նպատակով։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի 3 շրջանում «ռազմական գործողությունների լոկալ մարտավարական դադարի մասին»։ Իսրայելը խոստացել է միջանցք բացել ՄԱԿ հումանիտար օգնությունը Գազա հասցնելու համար, հայտնում է BBC-ն։

ԱՄԷ–ն և Հորդանանը սկսել են օդից պարենամթերք նետել տուժած շրաջններ։

Ավելի քան 100 կազմակերպություն հայտարարել է, որ Գազայում սով է տարածվում։ Իսրայելը խաղաղ բնակչության տառապանքների մեջ մեղարդում է ՀԱՄԱՍ–ին։