AM
28 Հուլիս 2025 - 12:23 AMT

Թեհրանը կոչ է արել Բաքվին և Երևանին արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը

Իրանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային մամուլի ասուլիսում, ասել է, որ Իրանը կոչ է անում Բաքվին և Երևանին արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը։

«Իրանը մշտապես շեշտել է խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի արագացման անհրաժեշտությունը։ Այս գործընթացի ձգձգումը օգտակար չէ և կարող է հանգեցնել նոր լարվածությունների», — հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, գրում է Minval.az-ը։

Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Աբու Դաբիում և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն է, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: Հանդիպումը տևել է 5 ժամ։