AM
28 Հուլիս 2025 - 13:30 AMT

Եգորյանն՝ ԱԱ–ում իր հաղթանակի մասին․ 6 տարի սպասել եմ այս առաջնությանը

ՌԴ–ն ներկայացնող սուսերամարտիկ, Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը հաղթել է Թբիլիսիում կայացած աշխարհի առաջնությունում անհատական պայքարում՝ եզրափակչում հաղթելով լեհ Զուզաննա Չեսլարին (15:11):

Նա նշել է, որ 6 տարի սպասել է այս հնարավորությանը։ Այդ մասին Եգորյանն ասել է «Մատչ Տվ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հայտնում է Panorama.am-ը։

«Ես շատ ուրախ եմ։ Վեց տարի սպասել եմ այս աշխարհի առաջնությանը։ Ես իսկապես ուզում էի, որ մեզ ճանաչեն, գնահատեն և հիշեն, որ մենք պետք է լինենք մրցույթում։

Ես տանը որդի և ամուսին ունեմ, նրանք ինձ հնարավորություն են տալիս մարզվել և մրցել։ Եվ իմ մարզիչ Դմիտրին (Գլոտով) ամեն օր ինձ հավատ և ուժ է տալիս, նա ինձ սուսերամարտիկ է դարձնում։ Սա մեզ համար հաղթանակ է։ Մենք քայլեցինք, քայլեցինք և վերջապես հասանք այsտեղ։

Ես կարծում էի, որ իմ աշխարհն այսօր կփլուզվի։ Բայց մարզիչն ամեն ինչ արեց, որպեսզի ես վերակառուցեմ իմ առաջին մենամարտը և շարժվեմ առաջ։ Ռուսաստան, սա քեզ համար է», – ասել է Եգորյանը։

Աշխարհի առաջնությունը մեկնարկել է հուլիսի 22-ին և շարունակվում է մինչև 30-ը Թբիլիսի քաղաքում։ Ռուսաստանցի մարզիկները հանդես են գալիս չեզոք կարգավիճակով։