Հայաստանի իշխանությունները որոշում են ընդունել հետ կանչել Եկատերինբուրգում երկրի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանին։ Պատճառ է դարձել է նրա անհամաձայնությունը իշխանությունների դիրքորոշման հետ՝ Հայ առաքելական եկեղեցու և Ռուսաստանում ապրող բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալության հարցում, գրում է Ura.ru-ն։
Լրագրողի հետ զրույցում Սպարտակյանը նշել է, որ շարունակում է ապրել Եկատերինբուրգում և չի պատրաստվում հեռանալ քաղաքից։ Նա խոստացել է շարունակել աջակցել Սվերդլովի մարզի հայերին ու բնակիչներին, նույնիսկ առանց հյուպատոսի կարգավիճակի։
«Ցանկացած գործողություն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու՝ որպես բոլոր հայերի հոգևոր միասնության հիմնաքարի, անընդունելի եմ համարում», — հավելել է նա։
Ինչ վերաբերում է Կարապետյանի ձերբակալությանը՝ Սպարտակյանը նշել է, որ իր և շատ հայերի համար նա հարգանքի արժանի մարդ է, օրինակ՝ կառուցելու ու ստեղծելու հարցում։
Սպարտակյանը մեծացել է Եկատերինբուրգում, ավարտել է Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանը, ինչպես նաև պրակտիկա է անցել Սվերդլովի մարզում մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակում։ Նա 2018 թվականին՝ 28 տարեկանում, նշանակվել է պատվավոր հյուպատոս։ Սկզբում նրա իրավասության ներքո էր միայն Սվերդլովի մարզը, սակայն ավելի ուշ ընդգրկվել են նաև Պերմի երկրամասն ու Չելյաբինսկի մարզը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։ Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։






