AM
31 May 2002 - 19:00 AMT

ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱՀԱՆԳԻ ԱՌԵՎՏՐԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱԼԱՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻՆ

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի սենատը օրինագիծ է ընդունել, ըստ որի նախատեսվում է առեւտրա-տնտեսական պալատ բացել Հայաստանում: Ընդունված փաստաթղթի համաձայն, պալատը կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանում գործող Կալիֆորնիայի ընկերությունների բիզնեսին: Օրինագիծը ուժի մեջ կմտնի նահանգի խորհրդարանի վերին պալատի` Վեհաժողովի կողմից վերջնականպես հաստատվելուց հետո:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: