Armenian Card ընկերությունը տեղեկացրել է, որ տեխնիկական արդիականացման և կատարելագործման նպատակով Arca համակարգում ծառայությունները՝ սկսած ժամը 11:46-ից,ժամանակավորապես դադարեցվել են։
«Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ։ Շնորհակալ ենք ըմբռնման և համբերատարության համար»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ։
Հուլիսի 23–ին համակարգի աշխատանքը խափանվել էր և վերականգնվեց միայն աշխատանքային օրվա վերջում։ Խնդիրներ կային բանկերի հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում






