AM
29 Հուլիս 2025 - 14:45 AMT

Բաքվում Վարդանյանի գործով «տուժածները» պատմել են մարտական գործողություններին իրենց մասնակցության մասին

Հուլիսի 29-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդնայանի դեմ շինծու գործով դատական ֆարսը։

Նիստը կայացել է բաց ձևաչափով՝ նախագահությամբ դատավոր Զեյնալ Աղաևի, Վարդանյանին տրամադրվել է ռուսներենի թարգմանիչ , ինչպես նաև իր կողմից ընտրված փաստաբան, գրում է APA-ն:

Դատական նիստում այսպես կոչված «տուժածները» պատմել են Արցախի տարածքում մարտական գործողություններին իրենց մասնակցության մասին, ներկայացրել իրենց ստացած վիրավորումները։

Հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 5-ին։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։