ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող Լևոն Արոնյանը «Esports World Cup 2025» շախմատի մրցաշարի քառորդ եզրափակչում է։
Նախորդ փուլում նա 2:0 հաշվով հաղթել է Անդրեյ Եսիպենկոյին, հայտնում է Aysor.am-ը։
Մրցաշարը անցկացվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում։ Շախմատիստները խաղում են Chess.com հարթակի միջոցով՝ միևնույն ժամանակ ֆիզիկապես նստելով միմյանց դիմաց։






