AM
2 Օգոստոս 2025 - 06:44 AMT

ՀԷՑ-ը նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով շուկայի նախնական ուսումնասիրության մրցույթ կանցկացնի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը, նպատակ ունենալով կայունացնել իր գործունեությունն ու իրականացնել ստանձնած պարտավորությունները, սկսել է բաց մրցութային ընթացակարգ՝ էներգետիկ նախագծային ծառայությունների գնման ուղղությամբ։

Մրցույթի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել մալուխային և օդային գծերի, ինչպես նաև ենթակայանների կառուցման ու այլ ինժեներական ենթակառուցվածքների նախագծման ծառայություններ։

Հայտարարության մեջ նաև նշված է. «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն, կատարել գնահարցումներ և ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսվարող սուբյետկներից ստանալ գնառաջարկներ: Գնահարցումներ կատարելու նպատակով։

Ընկերությունը առաջարկում է մասնակցության ցանկություն կամ հետաքրքրվածություն դրսևորող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մինչև սույն թվականի օգոստոսի 6-ը ներառյալ ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնել; կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն: Սահմանված ժամկետի ավարտից հետո գնահարցման հետագա գործընթացը ապահովելու նպատակով։

Ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք շահագրգռվածություն են դրսևորել մասնակցելու ծանուցմամբ նշված գործընթացին: Հասցեն՝ Ա. Արմենակյան 127 Էլ. փոստ: [email protected] Հեռ.՝ 010-59-12-57 Ընկերության ներկայացուցիչ՝»։

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։

ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։