Ադրբեջանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպում է ունեցել Բաքու ժամանած Պակիստանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Նավիդ Աշրաֆի հետ։
Աշրաֆը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ այցերը դրական դեր կխաղան ռազմական համագործակցության զարգացման գործում, գրում է Minval.az–ը։
Հանդիպման ընթացքում կողմերը հատուկ ընդգծել են համատեղ զորավարժությունների անցկացումը՝ որպես երկու երկրների զինծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացման կարևոր միջոց։ Բացի այդ, տեղի է ունեցել մտքերի լայն և կառուցողական փոխանակում այլ հարցերի շուրջ, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն։
Ադրբեջանի և Պակիստանի ռազմական կապերը հատկապես սերտացել են 2020–ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ, և շարունակվել դրանից հետո, նաև եռակողմ մակարդակով՝ Թուրքիայի ներգրավմամբ։






