Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ժխտել է Սյունիքի հատվածում էքսկավատորի վրա կրակելու փաստը։
Հայտարարվել է, թե «ադրբեջանական բանակի ստորաբաժանումները նշված ուղղությամբ կրակ չեն բացել», գրում է APA-ն։
ՀՀ ՊՆ–ն հայտարարել է, որ օգոստոսի 4-ին տեղական ժամանակով ժամը 13:10-ի սահմաններում ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզում ռազմավարական դիրքերի միջև ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ։ Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։
Հրապարակվել են նաև լուսանկարներ։
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,–ասվում էր ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։






