ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփն, իր կարծիքով, բացառիկ խաղաղարար է և արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Քաղաքական գործչի խոսքով՝ Թրամփը կարևոր դեր է ունեցել մի շարք հակամարտող երկրների հաշտեցման գործընթացում՝ Կոնգո և Ռուանդա, Թաիլանդ և Կամբոջա, Պակիստան և Հնդկաստան, գրում է Minval.az-ը։
«Եվ ապագայում՝ Ադրբեջան և Հայաստան։ Թրամփն արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի»,–ընդգծել է Ուիլսոնը։
Շրջանառվում են տեղեկություններ այն մասին, թե ուրբաթ օրը Վաշինգտոնում հնարավոր է տեղի ունենա Փաշինյան-Ալիև հանդիպում։ Նշվում է, որ Բաքուն և Երևանը պատրաստ են հայտարարել խաղաղության համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին։ ՀՀ Կառավարության լրատվության վարչությունից ոչ հերքել, ոչ հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը։






