ՌԴ Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային ծրագրի ղեկավար Վիտալի Բորոդինը կոչ է արել առգրավել «Կրոկուս Սիթի հոլը» ադրբեջանական ծագում ունեցող գործարար Արազ Ագալարովից։
Նա հիմնավորել է այդ կոչը նրանով, որ Արազ Ագալարովը մեկնել է Բաքու, ինչպես նաև այն հանգամանքով, որ վերջինս բողոքել է ֆինանսական դժվարություններից, մինչդեռ այդ նույն ընթացքում իրականացրել է «Sea Breeze»-ի մասշտաբային շինարարությունը։ Այդ մասին Բորոդինը գրել է Տելեգրամի ալիքում։
«Ագալարովներn արդեն «պատրաստել են դահուկները», սխեման հասկանալի է՝ Ռուսաստանում վարկեր վերցրեցին ու հեռացան։ Կարծում եմ՝ առաջիկայում ամեն ինչ ավելի հետաքրքիր կլինի․ բանկերը կարող են պահանջել «Կրոկուսի» ունեցվածքը որպես պարտքերի հատուցում», — գրել է Բորոդինը։
Նա նաև հայտնել է վստահություն, որ իրավիճակը կզարգանա և կարող է հանգեցնել համալիրի սեփականատերերի համար լուրջ իրավական հետևանքների։
2024-ի մարտի 22–ին մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 145–ը։ Կալանավորված է 19 մարդ՝ 4 ահաբեկիչ և 15 հանցակից։






