Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած հունահռոմեական ըմբշամարտի Memoriał Władysława Pytlasińskiego մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) նվաճել է մրցաշարի ոսկե մեդալը։
Հայաստանի պատվիրակության կազմում իրենց ելույթներով աչքի են ընկել նաև Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ), որոնք արժանացել են բրոնզե մեդալների, հայտնում է Sputnik Արմենիան։
Նույն մրցաշարում Հայաստանը ներկայացրած մյուս ըմբիշները՝ Մանվել Խաչատրյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Գոռ Խաչատրյանը (72 կգ) և Վիգեն Նազարյանը (87 կգ), չեն կարողացել մրցանակային տեղեր զբաղեցնել։






