AM
8 Օգոստոս 2025 - 07:00 AMT

Ալիևը Վաշինգտոնում հանդիպել է Ուիթքոֆին․ SOCAR-ն ու ExxonMobil-ը հուշագիր են ստորագրել

Օգոստոսի 7-ին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։

Սկզբում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ներկայությամբ ստորագրվել է «Համագործակցության հուշագիր»՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR–ի, և ամերիկյան ExxonMobil ընկերության միջև, գրում է APA-ն։

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի տնտեսական նախարար Միքայիլ Ջաբարովը և ExxonMobil-ի փոխնախագահ Ջոն Արդիլը։

Դրան հաջորդել են Ալիևը առանձին բանակցություններն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։

Օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առանձին հանդիպումներին կհաջորդի եռակողմ հանդիպումը։ Թրամփը հայտարարել է, թե Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։ Ստորագրվելու են նաև այլ փաստաթղթեր։