Oգոստոսի 14-ից ուժի մեջ են մտնում «Գովազդի մասին» օրենքի լրացումները, որոնց համաձայն ալկոհոլի ու էներգետիկների գովազդը մինչև 18 տարեկանների համար կարգելվի, հայտնում է Auroranews.am-ը։
Արգելվում է ալկոհոլային խմիչքների ևէներգետիկ ըմպելիքների գովազդի տեղակայումը մանկապատանեկան տեսալսողականհաղորդումներում, անչափահասներին վերաբերող տպագիր հրատարակություններում,ինչպես նաև մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզականկազմակերպություններում, հաստատություններում և դրանց տարածքում, պատմական ևմշակութային վայրերում, մինչև 18 տարեկան անձանց համար նախատեսված հանգստի և ժամանցի կենտրոններում, հանրային սննդի օբյեկտների տարածքում:
Ինչպես նաև էներգետիկ ըմպելիքների գովազդի դեպքերում արգելվում է.
ա) ներշնչել, որ էներգետիկ ըմպելիքն ունի բուժական, խթանող, հանգստացնող ևլարվածությունը թուլացնող հատկություններ.
բ) դրդել սպառողներին էներգետիկ ըմպելիքի օգտագործմանը, բացատականգնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.
գ) ստեղծել այնպիսի տպավորություն, որ էներգետիկ ըմպելիքներն օգտագործում ենսպորտային մրցումներին մասնակցելու և հաջողության հասնելու, այողջությանպահպանման կամ բարելավման նպատակով ուժային գործողություններ իրանանացնելիս կամ դրանց մասնակցությունից հետո ծարավը հագեցնելու համար.
դ) չզգուշացնել էներգետիկ ըմպելիքների չափից ավելի օգտագործման բացասականհետևանքների մասին' սույն մասի «ը» կետով սահմանված տեքստի տեղադրմամբ կամհնչեցմամբ.
ե) ներշնչել, որ էներգետիկ ըմպելիքներ օգտագործելն էական է բարետես կազմվածքձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.
զ) ստեղծել այնպիսի տպավորություն, որ էներգետիկ ըմպելիքներն օգտագործում ենալկոհոլային խմիչքների հետ համատեղ.
է) նկարահանել և պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց.
ը) այն գովազդը, որի ժամանակ չի նշվում «Խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև18 տարեկան երեխաներին, հղիության և կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաևնյարդային բարձր գրգովածությամբ, անքնությամբ, զարկերակային բարձր ճնշմամբտառապող անձանց» գրառումը, որը պետք է լինի հստակ և ընթեռնելի:






