Փետրվարին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է «Արբատ» կամավորական գումարտակի հրամանատար Արմեն Սարգսյանը։ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության օպերատիվ աշխատակցի տեղեկացմամբ՝ հարձակումն իրականացրել է մահապարտը։
ԱԴԾ-ից հայտնել են, որ Ուկրաինայի հատուկ ծառայություններն օգտագործում են ռուսաստանցի թոշակառուներին որպես մահապարտներ ահաբեկչական գործողությունների ժամանակ։ Ըստ գերատեսչության՝ այս մեթոդը կիրառվել է անցանկալի վկաներից ազատվելու և խոստացված դրամական վարձատրությունը չվճարելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Սկսած 2025 թվականի սկզբից՝ ուկրաինական հատուկ ծառայությունները ավելի հաճախ են դիմում դիվերսիաների իրականացման այնպիսի սցենարների, որոնց արդյունքում վերացնում են ինչպես կատարողներին, այնպես էլ թիրախը։ Օրինակ կարելի է բերել Մոսկվայի « Ալ առագաստներ» բնակելի համալիրում, ինչպես նաև Ստավրոպոլում և Լուգանսկում տեղի ունեցած ահաբեկչությունները, որոնց ժամանակ զոհվել են Ռուսաստանի Դաշնության երեք քաղաքացիներ, ովքեր գործել են ուկրաինական հատուկ ծառայությունների հսկողության ներքո», — ասել է ԱԴԾ օպերատիվ աշխատակիցը՝ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութում։






