AM
12 Օգոստոս 2025 - 11:32 AMT

«Փյունիկի» գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը, որը տարիներ առաջ նույնպես զբաղեցրել է այդ պաշտոնը: Մինչև Եղիշե Մելիքյանի նշանակումը նա զբաղեցնում էր ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը:

Օսեյանը մինչ այս Վարդան Մինասյանի օգնականն էր «Արարատ-Արմենիայում», հայտնում է Արմենպրեսը։

Օսեյանը «Փյունիկից» հեռացել էր 2021 թվականին:

«Փյունիկի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։