AM
13 Օգոստոս 2025 - 08:57 AMT

Վարդանյանի գործով «տուժածները» կրկին պատմել են Արցախում պատերազմին իրենց մասնակցության մասին

Բաքվի դատարանում շինծու գործով Արցախի նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ ընթացող դատական ֆարսում այսպես կոչված «տուժածներն» ու նրանց իրավահաջորդները պատմել են Արցախի տարածքում մարտական գործողություններին իրենց մասնակցության մասին։

Մի մասը մանրամասներ է ներկայացրել իրենց վիրավորումների մասին, գրում է Minval.az-ը։

Դատական հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 19‑ին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հայտարարել է, որ աջակցություն կցուցաբերի ադրբեջանական բանտերում պահվող 23 հայ գերիների ազատ արձակման հարցում:Այդ մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը: